Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հուլիսի 28-ին հնչեցրած սպառնալիքներին։
Էրդողանը նախազգուշացրել էր Իսրայելին՝ ասելով, որ ինչպես «Թուրքիան մտել է Ղարաբաղ և Լիբիա, այնպես էլ կմտնի Իսրայել»։
Կացը Էրդողանին համեմատել է Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնի հետ և զգուշացրել Իսրայելի վրա հնարավոր հարձակման հետևանքների մասին:
«Էրդողանը գնում է Հուսեյնի հետքերով և սպառնում հարձակվել Իսրայելի վրա։ Թող նա հիշի, թե ինչ կար Իրաքում, և ինչպես դա ավարտվեց»,- X-ում գրել է Կացը։
Իսրայելի ԱԳ նախարարը սոցցանցում Թուրքիայի գործող առաջնորդի և Իրաքի նախկին նախագահի ֆոտոկոլաժն է տեղադրել։
Իրաքի գերագույն դատարանը մարդկության դեմ հանցագործությունների համար 2006 թվականին Հուսեյնին մահապատժի էր դատապարտել։