Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում գնացքի վթարի հետևանքով տուժել է շուրջ 100 մարդ, հայտնել է Interfax-ը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 29-ին, Կազան-Ադլեր մարդատար գնացքի մի քանի վագոն դուրս է եկել ռելսերից, նշել է լրատվականը։
«Վոլգոգրադի մարզում 491 Կազան-Ադլեր գնացքի ութ վագոն դուրս է եկել ռելսերից»,- հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունները։ Զոհերի մասին տեղեկություն կայքը չի հայտնել։