Վենեսուելայում նախագահական ընտրություններից հետո բողոքի ցույցեր, անկարգություններ ու բախումներ են եղել, որոնց ժամանակ առնվազն 15 մարդ է ձերբակալվել, հայտնել է երկրի գլխավոր դատախազ Թարեք Վիլյամ Սաաբը։
Գլխավոր դատախազը հստակեցրել է, որ նրանց ձերբակալել են վանդալիզմի գործողություններ կատարելու, կուսակցական շտաբները հրկիզելու և երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձի համար։
«Ռիա Նովոստին» գրել է, որ ցուցարարները քանդել և այրել են նախկին նախագահ Ուգո Չավեսի արձանը (Վենեսուելայի նախագահական ընտրություններում հաղթած Նիկոլաս Մադուրոն Չավեսի հետևորդն է- «Ռիա Նովոստի»)։ Ցուցարարները նաև բարիկադներ են կանգնեցրել փողոցներում, այրել աղբամաններ և անվադողեր։
Վենեսուելայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հուլիսի 28-ին, որի արդյունքներով Մադուրոն ստացել է ընտրողների ձայների 51․2%-ը։ Նրա հիմնական մրցակից Էդմունդո Գոնսալեսը ստացել էր ձայների 44․2%-ը։ Արգենտինան, Պերուն և Չիլին չէին ճանաչել Մադուրոյի հաղթանակը։ Մադուրոյի հաղթանակը չէր ճանաչել նաև Վենեսուելայի ընդդիմությունը ու հայտարարել էր, որ բողոքարկելու է արդյունքները։