Անգլիական ընտանիքը, որ 30 տարի խաղացել է վիճակախաղ՝ ջնջելով նույն թվերը, վերջապես շահել է 1 միլիոն ֆունտ ստեռլինգ, հայտնել են BBC-ն և Daily Mail-ը։
Հաղթողները 87-ամյա Օդրի Կոբն ու նրա երեք երեխաներն են Փիթերբորոյից։ Նրանք կբաժանեն շահումները՝ յուրաքանչյուրը կստանա 250 000 ֆունտ ստեռլինգ: Այս որոշումը կայացրել է Օդրիի ավագ որդին՝ Դեյվիդը։ Նա նշել է, որ միշտ հավատացել է իր ընտանիքի հաղթանակին՝ նրանք վիճակախաղ խաղում էին 1994 թվականից։
Քերոլն արդեն տուն է գտել, իսկ Սանդրան՝ նոր մեքենա, իսկ Դեյվիդն ու նրա մայրը դեռ չեն որոշել, թե ինչի վրա են ծախսելու շահումները։