Բեյրութի հարավային արվարձանում գտնվող շենքի փլատակներում հայտնաբերվել է «Հեզբոլլահի» բարձրաստիճան զինվորական հրամանատար Ֆուադ Շուքերի մարմինը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Լիբանանի անվտանգության երկու աղբյուրների։
Ավելի վաղ «Հեզբոլլահը» հայտարարել էր, որ Շուքերը գտնվել է Իսրայելի հարվածած շենքում, սակայն չի հաստատել նրա մահվան մասին լուրը:
Հուլիսի 30-ին Շուքերի մահվան մասին հակասական տեղեկություններ էին տարածվել։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի հարվածի հետևանքով առնվազն 68 մարդ վիրավորվել է։ Ըստ բժիշկների՝ 14 հոգու վիճակը ծանր է։ Հաղորդվել էր նաև մեկ կնոջ մահվան մասին։
Հուլիսի 30-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի հարավային արվարձանին՝ թիրախավորելով «Հեզբոլլահի» հրամանատար Ֆուադ Շուքերին, որին մեղադրում են հուլիսի 27-ին Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքներում գտնվող դրուզական Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծման համար։