Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Անկարայի օդանավակայանում 26 բանտարկյալի փոխանակում են իրականացրել, գրել են թուրքական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ փոխանակման համար ՌԴ-ից Անկարա է ժամանել երկու ինքնաթիռ, գործողությունն իրականացվել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության աջակցությամբ:
Ըստ ԶԼՄ-ների՝ ցուցակում երկու երեխա կա։ Հեռուստաընկերությունը նշում է, որ գործողությունն իրականացվել է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության աջակցությամբ:
Իշխանությունները դեռ պաշտոնապես չեն հաստատել փոխանակման մասին լուրերը։