Դերասան Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին՝ Ստեփան Ջիգարխանյանը, պատմել է, որ ԱՄՆ-ում իր վրա կրակել են, հայտնել է Voice-ը։
58-ամյա դերասանը պատմել է, որ իր վրա հարձակվել են Լաս Վեգասում և հրապարակել է իր լուսանկարները, որտեղ նրա դեմքին չորացած արյուն է։
«Երեկ Լաս Վեգասի իմ տուն հասնելուն պես գլխիս են կրակել: Կենսական նշանակության կենտրոնները չեն տուժել»,- վստահեցրել է Ջիգարխանյանը։
Ստեփանը ծնվել է 1966 թվականի հունվարի 17-ին Նովոսիբիրսկում։ Մայրը դերասանուհի Տատյանա Վլասովան է, հայրը՝ թատրոնի ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանը։ 1967 թվականին Տատյանան ամուսնացել է Արմեն Ջիգարխանյանի հետ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստը որդեգրել է Ստեփանին և տվել նրա հայրանունն ու ազգանունը։