ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն օգոստոսի 4-ին զրուցել է G7-ի արտգործնախարարների հետ՝ քննարկելու Մերձավոր Արևելքում դեէսկալացիայի հրատապ անհրաժեշտությունը, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են հրադադարի հասնելու վերաբերյալ հարցեր, որոնք կապահովեն պատանդների ազատ արձակումը և թույլ կտան մարդասիրական օգնության մեծացումը Գազայում:
«Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարները վերահաստատել են իրենց հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը և կոչ են արել բոլոր կողմերին հակամարտությունը չսրելու համար առավելագույն զսպվածություն ցուցաբերել», – ասվում է հաղորդագրության մեջ: