Ռոստովի մարզի Ազով քաղաքում՝ 5 հազար քառակուսի մետր տարածքում, անվադողերով աղբ է այրվել, հրդեհը տարածվել է մինչև պահեստ, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը ասել է, որ պահեստում բռնկված խոշոր հրդեհը կարող է տարածվել հարևան օբյեկտներում։
«Ազովում հրշեջները մարում են անվադողերի պահեստում բռնկված խոշոր հրդեհը: Կա կրակի՝ հարևան օբյեկտներ տարածման վտանգ, այդ թվում՝ վառելիքի և քսանյութերի պահեստներ», – գրել է Գոլուբևը Telegram-ի իր ալիքում: