Բանգլադեշում օգոստոսի 5-ից սկսված անկարգությունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 109-ի, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը։
Օգոստոսի 5-ին Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան ու նրա քույրը անկարգությունների ֆոնին լքել էին երկրի մայրաքաղաք Դաքայում գտնվող պաշտոնական նստավայրը և ուղևորվել ավելի անվտանգ վայր: Բանգլադեշի վարչապետը հրաժարական է տվել և մեկնել Հնդկաստանի Ագարտալա քաղաք:
«Ֆրանս Պրեսը» գործակալությունը հաղորդել էր, որ հազարավոր ցուցարարներ գրոհել են Բանգլադեշից հեռացած Հասինայի պալատը: Բողոքի ցույցերն սկսվել էին իշխանությունների նկատմամբ դժգոհությունների ֆոնին։ Օգոստոսի 4-ին ցույցերը մեկնարկել էին «խտրականության դեմ ուսանողական շարժում» նախաձեռնությամբ։ Ուսանողների բախումները ոստիկանության և կառավարության կողմնակիցների հետ օգոստոսի 5-ին անկարգությունների էին վերածվել։