Ավելի քան 2200 հազար մարդ է ձերբակալվել հուլիսի 28-ին Վենեսուելայի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու և բռնության գործողությունների համար, Venezolana de Televisión-ի եթերում հայտնել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։
«Արդեն ձերբակալվել է 2229 ահաբեկիչ։ Ձերբակալվածներին կուղարկեն բանտեր»,- ասել է նա։
Մադուրոյի խոսքով՝ ձերբակալվածները փողոցներում հարձակումներ են գործել երկրի քաղաքացիների վրա, հրկիզել հիվանդանոցներ, դպրոցներ, համալսարաններ, ինչպես նաև ոստիկանական բաժանմունքներ և քաղաքապետարանների շենքեր:
Մադուրոն ընդգծել է, որ Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունների համար պատասխանատվություն են կրում ընտրություններում պարտություն կրած Էդմունդո Գոնսալես Ուրուտիան և ընդդիմության առաջնորդներից Մարիա Կորինա Մաչադոն:
Վենեսուելայում նախագահական ընտրությունները տեղի էին ունեցել հուլիսի 28-ին, որի արդյունքներով Մադուրոն ստացել էր ընտրողների ձայների 51․2%-ը։ Նրա հիմնական մրցակից Ուրուտիան ստացել էր ձայների 44․2%-ը։ Արգենտինան, Պերուն և Չիլին չէին ճանաչել Մադուրոյի հաղթանակը։ ԱՄՆ-ն հաղթող էր ճանաչել Ուրուտիային։ Մադուրոյի հաղթանակը չէր ճանաչել նաև Վենեսուելայի ընդդիմությունը ու հայտարարել էր, որ բողոքարկելու է արդյունքները։