Futuro Vegetal climate էկոակտիվիստների խումբը ներխուժել է Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի և ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի՝ Իբիցայում գտնվող առանձնատուն և վանդալիզմի ենթարկել այն, գրում է Mirror-ը։
Նրանք Մեսսիի տան հետնամասի այգին կարմիր և սպիտակ են ներկել, հավելել է պարբերականը։
««Օգնեք մոլորակին, կերեք հարուստներին, ոչնչացրեք ոստիկանությանը» կարգախոսը որդեգրած խումբը հայտարարել է, որ Մեսսիի առանձնատունն ապօրինի կառույց է, որը ֆուտբոլիստը ձեռք է բերել 11 մլն եվրոյով: Ըստ խմբի՝ ամենահարուստ բնակչության 1%-ը պատասխանատու է ածխաթթու գազի արտանետումների քանակի համար այնքան, որքան ամենաաղքատ բնակչության երկու երրորդը»,- ասված է հրապարակման մեջ։
Խմբի անդամները նաև նշել են, որ խնդիրը սոցիալական անհավասարության մեջ է, ինչը, ըստ նրանց, խոչընդոտում է լուծել գլոբալ տաքացման հետ կապված խնդիրները։
«Մենք պետք է արմատապես փոխենք համակարգը՝ կլիմայական ճգնաժամին դիմակայելու համար»,- հավելել են էկոակտիվիստները։