Ճապոնիայում հզոր երկրաշարժից հետո տեղի է ունեցել ցունամի, հայտնում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով NHK հեռուստաալիքին։
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 16.43-ին՝ Ճապոնիայի Միյաձակի պրեֆեկտուրայի ափին՝ Կյուսյուի հարավարևելյան ափերի մոտ։ Ուժգնությունը կազմել է 7,1 մագնիտուդ։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։ Հեռուստաալիքը պարզաբանում է, որ ծովի ալիքների բարձրությունը հասել է 50 սանտիմետրի։
Նշվում է, որ ցունամիի վտանգ է հայտարարվել Կյուսյուի արևելյան, ինչպես նաև Շիկոկուի արևմտյան և հարավային ափերին։ Ճապոնիայի իշխանությունները բնակիչներին կոչ են արել շուտափույթ լքել ափամերձ տարածքները:
Բելառուսի նախագահական ընտրությունների օրը հայտնի է
Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հունվարի 26-ին, հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Բելառուսի ԿԸՀ-ն դեկտեմբերի 23-ին կայացած...