Ուկրաինայի Զինված ուժերի առաջխաղացումը Կուրսկի շրջանի խորքում կասեցվել է, հայտնել է «ՌԲԿ»-ն՝ հղում անելով ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին։
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ որ Ուկրաինայի Զինված ուժերը գրավել են Սուջա քաղաքը, մյուսները՝ մարտեր են ընթանում քաղաքի ծայրամասերում և որ «հարձակումը դադարեցվել է»։
The Washington Post-ը գրել է, որ Ռուսաստանի արևմտյան հատվածում մարտերն «Ուկրաինայի համարձակ հարձակումից հետո» շարունակվում են։ Ըստ պարբերականի՝ ուկրաինական զորքերը գրավել են սահմանամերձ մի քանի գյուղեր և Սուջա քաղաքի մի մասը։
«Ուկրաինայի ամենամեծ ներխուժումը Ռուսաստան այն պահից ի վեր, երբ ռուսական ուժերն Ուկրաինա ներխուժեցին ավելի քան երկու տարի առաջ, արդեն երրորդ օրն է՝ ապշեցրել է Մոսկվային և հարցեր առաջացրել այն մասին, թե արդյոք Կիևի զորքերը խախտե՞լ են արևմտյան սահմանափակումները նվիրած զենքի և մարտական մեքենաների օգտագործման վերաբերյալ»,- նշել է պարբերականը:
Կուրսկի շրջանի սահմանային գոտում մարտերն սկսվել էին օգոստոսի 6-ի առավոտից։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ռուսական դիրքերի վրա հարձակում էր իրականացվել Նիկոլաևո-Դարինո գյուղի և Սուջանսկի շրջանի Օլեշնյա գյուղի մոտ։