Պուրտուգալացի 41-ամյա պաշտպան Պեպեն ավարտում է մարզական կարիերան։ Այս մասին ֆուտբոլիստը հայտնել է Instagram-ում։
Նրա վերջին ակումբը «Պորտուն» էր, որտեղ պաշտպանը վերադարձել էր 2019 թվականին։ Պեպեն մարզական կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Մարիտիմու», «Ռեալ» և «Բեշիքթաշ» թիմերում:
«Պորտուի» կազմում Պեպեն 4 անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն, 5 անգամ հաղթել է Պորտուգալիայի գավաթը, 3 անգամ՝ սուպերգավաթը։ Որպես Մադրիդի «Ռեալի» խաղացող՝ նա երեք անգամ հաղթել է Լա Լիգայում, երեք անգամ՝ Չեմպիոնների լիգայում, երկու անգամ նվաճել է Իսպանիայի գավաթը և սուպերգավաթը, Եվրոպայի սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնության տիտղոսը։
Ֆուտբոլիստը Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրել է 141 հանդիպում և դարձել Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն, ինչպես նաև Ազգերի լիգայի 2018/19 մրցաշրջանի հաղթող։