Մեքսիկան հրաժարվել է ձերբակալել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին երկիր այցի դեպքում, գրում է Reuters-ը։
Պուտինի հնարավոր այցը նախատեսվում է հոկտեմբերի 1-ին։ ՌԴ նախագահին հրավիրել են մասնակցելու նորընտիր նախագահ Կլաուդիա Շեյնբաումի երդմնակալության արարողությանը։
«Մենք չենք կարող դա անել։ Դա մեզնից կախված չէ»,- ասել է նա։
Reuters-ը նաև նշում է, որ հունիսին Պուտինը ողջունել է Շեյնբաումին՝ ընտրություններում տարած հաղթանակի համար:
Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշում էր կայացրել 2023-ի մարտին։