ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինային 125 միլիոն դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթի մասին, ասվում է գերատեսչության կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ։
Փաթեթը ներառելու է Stringer հրթիռներ, Himars MLRS և 155 մմ ու 105 մմ հրետանային զինամթերք։ Փաթեթը կներառի նաև TOW հրթիռներ, Javelin և AT-4 հակատանկային համակարգեր, HMMWV, փոքր զինամթերք, պայթուցիկ սարքեր, ռազմական տեխնիկայի վերանորոգման պահեստամասեր։
Այս փաթեթը դարձել է Ուկրաինայի համար 63-րդ օգնությունն ԱՄՆ-ից 2021 թվականի օգոստոսից ի վեր։ Հուլիսի սկզբին Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը հայտարարել էր 2,2 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի մասին։