Կուրսկի շրջանի բնակիչները փնտրում են իրենց անհետ կորած հարազատներին, որոնց թիվը հասնում է 200-ի, հայտնում է meduza.io-ն։ Նշվում է, որ նրանք ապրել են Սուջանսկի և Կորենևսկի բնակավայրերում, և հարազատների հետ կապը կորել է Ուկրաինայի զինված ուժերի՝ տարածաշրջան ներխուժումից հետո։
Մարդիկ դիմում են «Լիզա Ալերտ» որոնման թիմին՝ անհետ կորածներին գտնելու խնդրանքով: Կուրսկի շրջանի գրասենյակի ջոկատի մամուլի քարտուղար Օլեսյա Պարտալուկի խոսքով՝ հարցումների իրական թիվն ավելի մեծ է։
«Մենք պատրաստ չենք ստույգ թիվ ասել, քանի որ դեռևս վիճակագրություն չկա, բայց վստահորեն մոտեցել ենք վերջին երկու-երեք օրվա ընթացքում 200 հարցումների թվին»,- ասել նա:
Գործակալությունը նաև հաշվել է VKontakte-ի տեղական հանրային էջերից մեկում անհետ կորածների որոնման մասին հայտարարությունների քանակը։ Օգոստոսի 9-ի երեկոյան օգտատերերը «Подслушано Суджа» խմբում հաղորդագրություններ են հրապարակել 148 մարդու որոնումների մասին։