Ճապոնիայում գրեթե 90 չվերթ է չեղարկվել երկրի հյուսիսարևելյան շրջաններ «Մարիա» թայֆունի մոտենալու պատճառով, հայտնում է Bmf.ru-ն:
Թռիչքների չվացուցակների փոփոխությունները հիմնականում վերաբերում են Տոհոկու շրջանով, Օսակա և Տոկիո քաղաքներով անցնող երթուղիներին։
Հնարավոր է, որ Շինկանսեն արագընթաց գնացքների ծառայություններն օգոստոսի 12-ի առավոտյան դադարեցվեն, երբ արևադարձային փոթորիկն անցնի Ճապոնիայի հյուսիս-արևմուտքով:
Հորդառատ անձրևներ են սպասվում նաև Նիիգատա և Հոկայդո պրեֆեկտուրաներում։