Լիբանանում գործող շիա արմատական «Հեզբոլլահ» խմբավորումը տասնյակ հրթիռներով հարձակվել է Պաղեստինի հյուսիսում գտնվող Իսրայելի ռազմական շտաբներից մեկի վրա, հայտնում է IRNA գործակալությունը։
«Լիբանանի հարավում գտնվող գյուղերի վրա Իսրայելի հարձակումներին ի պատասխան՝ հարձակվեցինք 146-րդ դիվիզիայի նորաստեղծ շտաբի վրա»,- ասված է «Հեզբոլլահի» հայտարարության մեջ։
Ըստ գործակալության՝ ավելի վաղ իսրայելական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Լիբանանից ավելի քան 30 հրթիռ է արձակվել Պաղեստինի հյուսիսում գտնվող իսրայելական բնակավայրերի ուղղությամբ:
Տարածաշրջանում իրադրությունը սրվել էր հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Իրանը հայտարարել էր պատասխան քայլեր ձեռնարկելու մասին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմը մտահոգված է, որ Հանիայի սպանությունը կարող է մեծացնել տարածաշրջանային պատերազմի վտանգը։ Tհe New York Times–ը հաղորդել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիայի սպանության: