Իրանը և տարածաշրջանում նրա դաշնակիցներն առաջիկա 24 ժամվա ընթացքում կարող են հարձակվել Իսրայելի վրա, հայտնում է Fox News-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նշվում է, որ հարվածը կարող է իրականացվել ի պատասխան հուլիսի վերջին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Reuters-ը, Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան Իրանին և նրա դաշնակիցներին կոչ են արել զերծ մնալ Իսրայելի վրա հարձակումներից, որոնք կարող են է՛լ ավելի սրել լարվածությունը և վտանգել հրադադարի ու Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման հեռանկարները:
Տարածաշրջանում իրադրությունը սրվել էր հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Իրանը հայտարարել էր պատասխան քայլեր ձեռնարկելու մասին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմը մտահոգված է, որ Հանիայի սպանությունը կարող է մեծացնել տարածաշրջանային պատերազմի վտանգը։ Tհe New York Times–ը հաղորդել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիայի սպանության: