Իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» ռազմական օբյեկտներին, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ):
«Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են «Հեզբոլլահի»-ի ռազմական օբյեկտներին Քֆարկելա, Մարվահին և Մեյս էլ-Ջաբալ բնակավայրերում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Իրադրությունը սրվել էր հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Իրանը հայտարարել էր պատասխան քայլեր ձեռնարկելու մասին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմը մտահոգված է, որ Հանիայի սպանությունը կարող է մեծացնել տարածաշրջանային պատերազմի վտանգը։ Tհe New York Times–ը հաղորդել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիայի սպանության: