«Մեծ սաղավարտի» 8-ակի հաղթող, Օլիմպիական խաղերի չեմպիոն, հայազգի թենիսիստ Անդրե Աղասին Cincinnati Open-ի բացման արարողության ժամանակ ցուցադրական հանդիպում է անցկացրել, հայտնում է Sportskeeda.com-ը։
Հայազգի թենիսիստը Թոմի Փոլի հետ միասին զուգախաղ է անցկացրել Ջոն Իզների և Էնդի Ռոդիկի դեմ։ Աղասին ու Փոլը հաղթել են 6-4, 7-5 հաշվով։
Խաղից հետո Իսները գրել է, որ «հպարտ» է պարտվել ութ անգամ «Մեծ սաղավարտի» չեմպիոն հռչակված Աղասուն։
Ավելի վաղ ՌԴ-ն ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը դուրս էր եկել Cincinnati Open մրցաշարի երկրորդ շրջան։
Մրցաշարի որակավորման փուլի կիսաեզրափակչում օգոստոսի 12-ին ՀՀ դրոշի ներքո իր առաջին հաղթանակն էր տարել Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի, աշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը։