Օգոստոսի 12-ին Լիբանանի հարավում իսրայելական ավիահարվածի հետևանքով սպանվել է շիա արմատական «Հեզբոլլահ» խմբավորման երկու անդամ, հայտնում է Timesofisrael-ը։
Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Լիբանանի հարավում անօդաչու թռչող սարքով հարված հասցնելու տեղեկությունը։ «Հեզբոլլահ»-ը հաստատել է իր երկու անդամների մահը։
Իրադրությունը սրվել էր հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Իրանը հայտարարել էր պատասխան քայլեր ձեռնարկելու մասին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմը մտահոգված է, որ Հանիայի սպանությունը կարող է մեծացնել տարածաշրջանային պատերազմի վտանգը։ Tհe New York Times–ը հաղորդել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիայի սպանության: