Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 18-19-ը պետական այցով կմեկնի Ադրբեջան, որի շրջանակում կողմերի միջև միջկառավարական փաստաթղթեր են ստորագրվելու, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այցի արդյունքներով նախատեսվում է ընդունել պետությունների ղեկավարների համատեղ հայտարարություն, ինչպես նաև ստորագրել միջկառավարական և այլ փաստաթղթեր: