«Ինտերի» կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է միլանյան ակումբում մինչև կարիերայի ավարտը մնալու ցանկության մասին, հայտնում է Notizie Inter-ը՝ DAZN սթրիմինգ ծառայությանը հղումով։
Ֆուտբոլիստի խոսքով՝ իտալական ակումբում մնալը կախված է ոչ միայն իրենից, այլև «Ինտերի» ղեկավարությունից։
«Հրաշալի կլիներ ավարտել կարիերաս «Ինտերում», բայց դա կախված չէ միայն ինձանից, դա կախված է ակումբից և այն հանգամանքից, թե ինչպես են նրանք տեսնում ապագան: Ամեն ինչ կանեմ, որ հնարավորինս երկար մնամ ֆուտբոլում և «Ինտերում», բայց կտեսնենք: Մենք քայլ առ քայլ առաջ կգնանք և կորոշենք՝ կանգ առնե՞լ, թե՞ շարունակել»,- ասել է Մխիթարյանը։
Ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանն անվանել է իր կարիերայում լավագույններից մեկը և ասել, որ «շատ ուրախ և հպարտ է, որ այս նախագծի և այս ընտանիքի մի մասն է»: Մխիթարյանն իր գլխավոր տիտղոսների շարքում ներառած «Ինտերի» 20-րդ սկուդետտոն կարևորել է, բայց առաջին տեղում չի նշել, քանի որ նախկինում հաղթել էր Եվրոպա լիգան և ՈՒԵՖԱ-ի Կոնֆերեցիաների լիգան:
«Նախորդ տարի մեծ բավականություն զգացինք, այս տարի էլ կանգ չենք առնելու։ Ցանկանում ենք որքան հնարավոր է շատ հաղթել, հիմա նորից ուզում ենք գավաթներ նվաճել, որպեսզի գոհացնենք մեր երկրպագուներին և ինքներս մեզ, քանի որ դա շատ կարևոր է, և հենց գավաթներն են մնում ֆուտբոլիստի կարիերայի ավարտին նվաճումների ցանկում։ Ուստի նպատակները չեն փոխվել, կանենք հնարավոր ամեն ինչ՝ գավաթներ նվաճելու համար»,- հավելել է նա։
Մխիթարյանն «Ինտեր» էր տեղափոխվել 2022 թվականի ամռանը՝ «Ռոմայից»։ Սեպտեմբերին նա ընդգրկվել էր «Ինտերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակում։ 2023 թվականի դեկտեմբերին ֆուտբոլիստը երկարաձգել էր պայմանագիրն «Ինտերի» հետ, որը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Ապրիլին Մխիթարյանը «Ինտերի» կազմում առաջին անգամ դարձել էր Իտալիայի չեմպիոն։
Չարլզ III-ի թագադրումը բրիտանացի հարկատուների վրա արժեցել է 72 միլիոն ֆունտ սթերլինգ
ՄԹ թագավոր Չարլզ III-ի և նրա կնոջ՝ Կամիլայի թագադրումը բրիտանացի հարկատուների վրա արժեցել է 72 միլիոն ֆունտ սթերլինգ, հայտնում է...