Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի օրը Երուսաղեմում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին-ը՝ հղում անելով Իսրայելի կառավարության մամուլի ծառայությանը:
«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումը տեղի կունենա Երուսաղեմի վարչապետի նստավայրում՝ ժամը 11։00-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը, Բլինքենը ժամանել է Իսրայել՝ Գազայում հակամարտությունը կարգավորելու դիվանագիտական փորձերը շարունակելու նպատակով։
Իր այցի ընթացքում Բլինքենը հակամարտության բոլոր կողմերին կոչ կանի խուսափել էսկալացիայից և ցանկացած այլ գործողությունից, որոնք կարող են խանգարել համաձայնության հասնելուն, մանրամասնել է գերատեսչությունը։