Իսպանիայում 117 տարեկան 168 օրական հասակում մահացել է Մարիա Բրանյաս Մորեյրան՝ աշխարհի ամենատարեց մարդը, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մորեյրան իր վերջին ծննդյան տարեդարձը նշել է մարտի 4-ին։ Նա 2000 թվականից ապրում էր Կատալոնիայի Ժիրոնա քաղաքի ծերանոցում։ Ծնվել է 1907 թվականին՝ Սան Ֆրանցիսկոյում։
Այնուհետև ընտանիքը վերադարձել է հայրենիք՝ Իսպանիա, սակայն ճանապարհորդության ընթացքում Մարիայի հայրը հիվանդացել է տուբերկուլյոզով և մահացել, իսկ ինքը՝ մի ականջից խլացել։
Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ կինն աշխատել է որպես բուժքույր, բայց իր կյանքի մեծ մասը տնային տնտեսուհի էր։ Մորեյրան ունի 3 երեխա և 11 թոռ։