Սիցիլիայի ափերի մոտ կործանված Bayesian զբոսանավը խորտակվել է մի քանի րոպեի ընթացքում, հայտնում է Giornale di Sicilia-ն։
Լրատվամիջոցը հրապարակել է ափամերձ տեսախցիկների ձայնագրությունները։ Տեսանյութերից մեկում երևում է զբոսանավ՝ ուժեղ քամու ֆոնին: Երկրորդում ականատեսը պատմում է, որ նավը մի քանի րոպեում անցել է ջրի տակ։
Անհետ կորած են համարվում Morgan Stanley International-ի տնօրենների խորհրդի նախագահ Ջոնաթան Բլումերը և մուլտիմիլիոնատեր Մայքլ Լինչը։
Հիսուն մետրանոց զբոսանավը վթարի էր ենթարկվել օգոստոսի 19-ին՝ Պորտիչելոյի ափերի մոտ։ Զբոսանավում գտնվել է 22 մարդ։ Վթարի պատճառ է հանդիսացել տորնադոն։ Վեց մարդ շարունակում է համարվել անհետ կորած։
Սիրիայում զինված խմբավորումները համաձայնել են միանալ պաշտպանության նախարարությանը
Սիրիայի զինված ուժերը որոշել են ինքնալուծարվել և դառնալ երկրի նոր պաշտպանության նախարարության մաս, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով սիրիական SANA...