Կիևը վավերացրել Է Հռոմի կանոնադրությունը, հայտում է ՏԱՍՍ-ը։ Ըստ աղբյուրի՝ Գերագույն ռադան քվեարկել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրության վավերացման օգտին։
Ուկրաինան վավերացրել է Հռոմի կանոնադրությունն առանձին հայտարարությամբ, ըստ որի՝ ուժի մեջ մտնելուց հետո 7 տարվա ընթացքում ՄՔԴ-ն իրավունք չի ունենա իր քաղաքացիների նկատմամբ պատասխանատվության հարց բարձրացնել կանոնադրության 8-րդ՝ ռազմական հանցագործությունների հոդվածով նախատեսված արարքների կատարման մասով։
Պատգամավոր Իրինա Գերաշչենկոն հայտնել է, որ կանոնադրության վավերացումը Կիևի համար ԵՄ-ին անդամակցության ճանապարհի պահանջներից մեկն է, սակայն իշխանությունները դրանով զբաղվել են «այն մտավախությունների պատճառով, որ պատերազմի պայմաններում ՄՔԴ-ն կարող է պատասխանատվության ենթարկել Ուկրաինայի քաղաքացիներին»։
Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 3-ին վավերացրել էր Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։ Հոկտեմբերի 14-ին ՀՀ նախագահն ստորագրել էր Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը։ Ավելի վաղ ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել։