HBO-ն հրապարակել է Սոպրանոների մասին պատմող երկու մասից բաղկացած վավերագրական ֆիլմի թրեյլերը, հայտնել է Pravilamag-ը։
Կայքի տեղեկություններով՝ նախագիծը, որը նվիրված է կուլտային շոուին և դրա ստեղծողին, կոչվում է «Իմաստուն տղա. Դեյվիդ Չեյզը և Սոպրանոները»:
Ըստ կայքի՝ պրեմիերան կկայանա HBO հեռուստաալիքով՝ սեպտեմբերի 7-ին: Ֆիլմը հնարավոր կլինի դիտել նաև Max հոսքային ծառայությունում։
Նախագիծը ղեկավարել է օսկարակիր Ալեքս Գիբնին։ Ֆիլմը հարցազրույցների հավաքածու է Չեյզի և սերիալների այլ հեղինակների, այդ թվում՝ Մայքլ Իմպերիոլիի և Էդի Ֆալկոյի հետ, ինչպես նաև արխիվային կադրեր։
«Տարիներ շարունակ բոլորն ինձ ասում էին, որ պետք է շոու գրեմ իմ և մորս մասին»,- ասում է Չեյզը թրեյլերում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չեյզը սարսափ ֆիլմ կթողարկի, որը կլինի նրա լիամետրաժ դեբյուտը։