Վոլգոգրադի թիվ 19 ուղղիչ գաղութում կալանավորները պատանդներ են վերցրել, «Ռիա Նովոստի»-ին հայտնել են դաշնային քրեակատարողական ծառայության մամուլի բյուրոյից:
«Վոլգոգրադի մարզում կարգապահական հանձնաժողովի նիստի ժամանակ մի քանի կալանավոր պատանդներ է վերցրել, կան տուժածներ»,- ասել են գերատեսչությունից։
Ըստ ծառայության՝ ներկայումս պատանդներին ազատելու միջոցառումներ են ձեռնարկվում: