Վոլգոգրադի 19-րդ ուղղիչ գաղութում պատանդառության դեպքով երկու տուժածի վիճակը ծանր է, առնվազն մեկ մարդ մահացել է, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով մարզային Առողջապահության կոմիտեի նախագահ Անատոլի Սեբելևին։
«Դաշնային քրեակատարողական ծառայության չորս վիրավոր աշխատակից ընդունվել է Սուրովիկինսկի շրջանի կենտրոնական շրջանային հիվանդանոց, երկուսի վիճակը ծանր է,մյուս երկուսին՝ միջին ծանրության»,- ասել է նա։
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել պատանդ վերցնելու և ուղղիչ հիմնարկի գործունեությունը խափանելու հոդվածներով։ Մարզպետի խոսքով՝ դաշնային քրեակատարողական ծառայության չորս վիրավոր աշխատակից հոսպիտալացվել է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վոլգոգրադի թիվ 19 ուղղիչ գաղութում կալանավորները պատանդներ են վերցրել։