Բանտարկյալները պատանդ են վերցրել Վոլգոգրադի թիվ 19 ուղղիչ գաղութի 8 աշխատակցի, նրանցից երեքը մահացել են, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ դաշնային քրեակատարողական ծառայությանը։
«Չորս հանցագործ պատանդ է վերցրել գաղութի 8 աշխատակցի և 4 դատապարտյալի։ Հանցագործները դանակի տարբեր աստիճանի վնասվածքներ են հասցրել չորս աշխատակցի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունը հավելել է, որ պատանդներին ազատ արձակելիս բոլոր չորս հանցագործները վնասազերծվել են։ Հարուցվել է քրեական գործ։