ԱՄՆ-ն Ուկրաինային կփոխանցի սպառազինության նոր փաթեթ, ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, հայտնում է TACC-ը։
Փաթեթը կներառի հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռներ, հակաօդային և հակատանկային զենքեր և այլ զինամթերք։
Բայդենը հայտնել է, որ ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ կապված օգոստոսի 24-ին նշվող երկրի Անկախության օրվա հետ։ Նրա հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ն շուտով «կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին»։
Associated Press-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ նախատեսվող ռազմական օգնության փաթեթը 125 միլիոն դոլար արժողությամբ է։