Նիդերլանդների Uber տաքսի ծառայությունը կարգավորող մարմնի որոշմամբ 290 միլիոն եվրո տուգանք կվճարի տաքսու վարորդների տվյալներն ԱՄՆ-ին փոխանցելու համար, գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Կայքը նշել է, որ Uber-ը չի կարողացել ապահովել իր աշխատակիցների անձնական տվյալների պաշտպանությունը։ Այն ոչ միայն հավաքել է վարորդների գաղտնի տեղեկատվությունը, այլև պահել է ԱՄՆ-ի սերվերներում։
Տեղեկատվությունը վերաբերել է տաքսու հաշվի և արտոնագրի, ինչպես նաև գտնվելու վայրի տվյալներին, լուսանկարներին, վճարման մանրամասներին և վարորդների քրեական ու բժշկական փաստաթղթերին: