Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը քաղաքական դրդապատճառներ չունի, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հայտնում է Interfax-ը։
Նրա խոսքով՝ հանրապետության տարածքում Դուրովի կալանավորումը տեղի է ունեցել հետաքննության շրջանակներում, որը դեռևս չի ավարտվել, և դա տեղի է ունեցել ոչ քաղաքական դրդապատճառներով։
«Դուրովի ճակատագրի հետ կապված բոլոր որոշումները կայացնելու են դատավորները»,- ընդգծել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ Ֆրանսիայում փորձում են չսահմանափակել խոսքի ազատությունը և դրական են վերաբերվում տեխնոլոգիական նորարարություններին, սակայն բոլոր ազատությունները պետք է լինեն օրենքի շրջանակներում։
Գործարարը ձերբակալվել էր օգոստոսի 24-ին՝ ֆրանսիական «Լե Բուրժե» օդանավակայանում, ուր նա ժամանել էր Ադրբեջանից։ Telegram-ի հիմնադրին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։ Դուրովը 2021 թվականից Ֆրանսիայի քաղաքացի է։