Եվրասիական միջազգային համալսարանի ռեկտոր Կոնստանտին Կլիմենկոն առաջարկել է Նոբելյան մրցանակի առաջադրել Ֆրանսիայում կալանավորված Telegram հավելվածի հիմնադիր Պավել Դուրովին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ես անձամբ Դուրովին համարում եմ ականավոր գործիչ, ուստի պաշտոնական առաջարկ եմ ուղարկել Նոբելյան կոմիտե՝ Դուրովին Նոբելյան մրցանակ շնորհելու համար»,- ասվում է ռեկտորի ուղերձում։
Կլիմենկոյի խոսքով՝ այս նախաձեռնությանն արդեն աջակցել են ասիական ու աֆրիկյան երկրների մի շարք համալսարանների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Դուրովին ձերբակալել էին օգոստոսի 24-ին՝ Փարիզի «Լե Բուրժե» օդանավակայանում, ուր նա Բաքվից ժամանել էր մասնավոր ինքնաթիռով: Telegram-ի հիմնադրին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։ Դուրովը 2021 թվականից Ֆրանսիայի քաղաքացի է։