Franceinfo ռադիոյի տնօրեն է նշանակվել ֆրանսահայ լրագրող Ագնես Վահրամյանը, հայտնում է ռադիոն՝ հղում անելով Radio France-ի գործադիր տնօրեն Սիբիլ Վեյլին։
Վահրամյանը պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 16-ին։ Նա նախկինում զբաղեցրել է France 2-ի խմբագրի տեղակալի, Envoyé Spécial-ի գլխավոր խմբագրի, այնուհետև France 2-ի 20:00-ի նորությունների խմբագրի պաշտոնները:
Վահրամյանը նաև աշխատել է Մերձավոր Արևելքում՝ որպես France Télévisions-ի թղթակից, Ուկրաինայում՝ որպես ռազմական թղթակից: