Կամչատկայում անհետացել է Մի-8 ուղղաթիռը, որում, ըստ նախնական տեղեկությունների, գտնվել է 22 մարդ, տեղեկացնում է TACC-ը։
«Կամչատկայում հաղորդագրություն է ստացվել, որ «Վիտյազ-Աերո» ավիաընկերության «Մի-8» ուղղաթիռը վայրէջքի վայր չի ժամանել»,- ասված է հաղորդագրությունում
Ուղղաթիռը որոնելու համար օդ են բարձրացել ավիաընկերության մեկ ինքնաթիռ, մեկ այլ Մի-8 ուղղաթիռ և ցամաքային փրկարարական խումբը։
«Անհետացած ուղղաթիռը Վաչկաժեցից մեկնում էր Նիկոլաևկա գյուղ, հեռավորությունը 25 կմ է»,- գրում է աղբյուրը։
ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալության տվյալներով՝ ուղղաթիռով գտնվող 22 մարդկանցից 19-ը զբոսաշրջիկներ են, 3-ը՝ անձնակազմի անդամներ։