Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները Կամչատկայում անհետացած Մի-8 ուղղաթիռի 17 ուղևորի դի են հայտնաբերել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությանը։
Գերատեսչությունը հայտնել է, որ նախնական տվյալներով՝ բոլոր 22 ուղևորները զոհվել են։ Նշվում է, որ Մի-8-ի բեկորները հայտնաբերել են 980 մետր բարձրության վրա։
«Հայտնաբերվել է 17 աճյուն։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ամենայն հավանականությամբ՝ վատ տեսանելիության, եղանակային վատ պայմանների պատճառով ուղղաթիռը մխրճվել է բլուրի մեջ»,- հավելել են ԱԻՆ-ում։
Ուղղաթիռի ահետանալու մասին հայտնի էր դարձել օգոստոսի 31-ին։ Այն Վաչկաժեցից մեկնում էր Նիկոլաևկա գյուղ։ ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը տեղեկացրել էր, որ 22 ուղևորներից 19-ը զբոսաշրջիկներ են, 3-ը՝ անձնակազմի անդամներ։