Սեպտեմբերի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 8:00-ից Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանը համընդհանուր գործադուլի պատճառով կփակվի, հայտնում է ՌԲԿ-ն։
Գործադուլի պատճառ են դարձել Գազայի հատվածի ստորգետնյա թունելում Իսրայելի պաշտպանության բանակի կողմից հայտնաբերված 6 պատանդների, այդ թվում՝ ռուս Ալեքսանդր Լոբանովի մարմինները։
Իսրայելը կատարվածի համար մեղադրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը։ Գրոհայիններն, իրենց հերթին, հայտնել են, որ պատանդները մահացել են Իսրայելի հարձակման հետևանքով։