Սեպտեմբերի 5-ին ԱՄՆ Ջորջիա նահանգի ավագ դպրոցում 14-ամյա աշակերտը կրակ է բացել և սպանել չորս, վիրավորել առնվազն 9 մարդու, գրում է Associated Press-ը։
Մահացածների թվում են աշակերտներ Մեյսոն Շերմերհորնը և Քրիստիան Անգուլոն և ուսուցիչներ Ռիչարդ Ասպինուոլը և Քրիստինա Իրիմին, հավելել է պարբերականը։
Մինչ ոստիկանների ժամանելն աշակերտները պատսպարվել են ֆուտբոլային մարզադաշտում, վիրավորների թվում առնվազն 8 աշակերտ և 1 ուսուցիչ կա, որոնք վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, եզրափակել է AP-ը։