Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունն այլ ելք չունի, քան երկրի քաղաքական ու տնտեսական կենտրոնները տեղափոխել հանրապետության հարավային սահմաններ՝ Պարսից ծոցի ափ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով իրանական «Ֆարս» լրատվական գործակալությանը։
«Որպես երկրի մայրաքաղաք՝ Թեհրանը բախվում է խնդիրների, որոնց միակ լուծումը մայրաքաղաքը տեղափոխելն է»,- Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում է իրանական գործակալությունը։
Նա նշել է, որ անհնար է Թեհրանը որպես մայրաքաղաք պահել մի շարք նկատառումներից ելնելով, առաջին հերթին՝ տնտեսական։ Իրանի նախագահի խոսքով՝ անհնար է զարգացնել երկիրը՝ շարունակելով ռեսուրսները Թեհրան բերել հարավից և ծովից, ապա դրանք վերածել արտադրանքի և նորից ուղարկել հարավ՝ արտահանման համար։
Միաժամանակ՝ նա ընդգծել է, որ նոր մայրաքաղաքային կենտրոն ընտրելուց հետո բոլոր կառավարական գերատեսչությունները կտեղափոխվեն այնտեղ, որից հետո Թեհրանի բնակիչներին հնարավորություն կտրվի տեղափոխվել հանրապետության նոր մայրաքաղաք։