Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարտ Էյդեն հայտարարել է, որ մտադիր են չեղարկել Թուրքիայի դեմ 2019 թվականից գործող զենքի արտահանման սահմանափակումները, հայտնում է Haberler.com-ը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Օնջու Քեչելին։
Նրա խոսքով՝ այս որոշման մասին նորվեգացի նախարարը հայտնել է թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Նախարար Ֆիդանն իր հերթին գոհունակություն է հայտնել այս որոշման կապակցությամբ և ընդգծել, որ նման սահմանափակող միջոցները չեն համապատասխանում գործընկերության ոգուն»,- նշել է Քեչելին։
Նորվեգիան Թուրքիա պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանման սահմանափակումներ էր մտցրել 2019 թվականին՝ թուրքական զինված ուժերի կողմից Սիրիայի հյուսիսում ռազմական հակաահաբեկչական գործողության մեկնարկից հետո։