ՌԴ ոստիկանությունը ձերբակալել է բլոգեր Արթուր Մաշուրյանին, ով նախօրեին կրակ է բացել Վենևսկայա փողոցում գտնվող «Լուսնի վրա» կարաոկե բարի ուղղությամբ, հայտնում է Մոսկվայի շրջանի Vesti լրատվականը։
Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ի գիշերը։ 34-ամյա Մաշուրյանը կարաոկե բարում վիճաբանել է հաստատության այլ այցելուների հետ։ Անվտանգության աշխատակիցները նրան խնդրել են հեռանալ։ Շահերի բախում է առաջացել, և տղամարդուն բռնի ուժով դուրս են բերել փողոց, որից հետո Արթուրը վերադարձել է ինքնաձիգով, որը վերցրել է իր Land Rover-ից և կրակ բացել հաստատության վրա։
«Ուշադրություն չդարձնելով շրջապատող մարդկանց՝ տղամարդն առնվազն 10 կրակոց է արձակել հրաշքով ոչ ոքի չհարվածելով։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ տուժածներ չկան»,- գրում է լրատվամիջոցը։
Հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ, որը կատարվել է վտանգավոր եղանակով՝ խուլիգանական դրդումներով):
Նշվում է, որ Մաշուրյանը բլոգեր է, սոցիալական ցանցերում ունի գրեթե 60 հազար բաժանորդ։ Նա 1,7 միլիոն լսարան ունեցող բլոգեր Եվա Փիլոյանի եղբայրն է։