Ռոստովի մարզի Ակսայ թաղամասում 6000 քառակուսի մետր մակերեսով խոտածածկ տարածք է այրվում, կրակը տարածվել է 15 առանձնատան վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ամենադժվար հրդեհավտանգ իրավիճակն այժմ Ակսայի շրջանում է, ուժեղ քամու պատճառով հրդեհը տարածվել է 15 առանձնատների վրա, այս պահին ընդհանուր մակերեսը կազմում է 6000 քառակուսի մետր»,- լրագրողներին հայտնել է տարածաշրջանի ՌԴ արտակարգ իրավիճակների պետական տնօրինության ներկայացուցիչը։
Նշվում է, որ այգեգործական համայնքում բռնկված հրդեհի մարմանը ներգրավվել է ավելի քան 50 մարդ և 16 տեխնիկա։