Մոտակա օրերին լոնդոնյան պաշտոնյաներն իրենց փարիզյան և բեռլինյան գործընկերների հետ կքննարկեն ԱՄՆ նավիգացիոն տվյալների հիման վրա արևմտյան հրթիռների միջոցով Կիևի կողմից ՌԴ տարածքի խորքերը հարվածելու նախագիծը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Բլումբերգ» գործակալությանը։
Գործակալության տվյալներով՝ ՄԹ վարչապետ Կիր Սթարմերն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննարկել են մի նախագիծ, որի համաձայն՝ Ուկրաինան կարող է Storm Shadow հրթիռներով հարվածներ իրականացնել ՌԴ տարածքի խորքերը՝ օգտվելով ԱՄՆ նավիգացիոն տվյալներից։ Ըստ գործակալության տվյալների՝ Բայդենը խուսափում է այդ քայլից։
«Բրիտանացի պաշտոնյաները մոտակա օրերին կբանակցեն իրենց ֆրանսիացի և գերմանացի գործընկերների հետ նշված նախագծի շուրջ»,- գրում է աղբյուրը։