Սանդրինգհեմյան պալատի կայքում նոր թափուր աշխատատեղի հայտարարություն է տեղադրվել։ Ըստ հայտարարության՝ Չարլզ III-ի կալվածքը պահանջում է նոր փորձառու հովիվ, ով կխնամի ոչխարների հոտը։
Թափուր աշխատատեղի հայտարարության մեջ նշվում է, որ Սանդրինգհեմի ֆերման, որն ընդգրկում է ավելի քան 200 հեկտար արոտավայր, օգտագործվում է Շորթորն տեսակի ոչխարների և խոշոր եղջերավոր անասունների աճեցման համար: Այնտեղ պահվում է մոտ 2000 թագավորական ոչխար։
Թագավորական հովվի պաշտոնի համար կարող են դիմել Մեծ Բրիտանիայի բնակիչները, ովքեր ունեն առնվազն երկու տարվա համապատասխան փորձ, վարորդական իրավունք և սեփական շուն: Նախապատվությունը կտրվի այն թեկնածուներին, ովքեր ունեն «անասնաբուծության նկատմամբ հետաքրքրություն, բաց միտք, սովորելու և աճելու պատրաստակամություն»:
Սանդրինգհեմը Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի և թագուհի Կամիլայի սիրելի հանգստավայրն է: 2019 թվականին արքայազն Չարլզը հրամայել էր ավելացնել իր գյուղական կալվածքի ֆերմայում անասունների թիվը: