Ֆրանսիայի Ազգային ժողովի բյուրոն հավանություն է տվել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ իմպիչմենջի գործընթաց սկսելու մասին բանաձևի նախագծին, հայտնել է Parisien թերթը։
Մակրոնին իշխանությունից հեռացնելու առաջարկը ներկայացրել է ձախակողմյան «Աննվաճ Ֆրանսիա» կուսակցությունը։
Բանաձևի տեքստը պետք է հաստատի 73 պատգամավորից բաղկացած օրենսդրական հանձնաժողովը, որտեղ ձախերն ունեն ընդամենը 24 մանդատ, որից հետո երկու շաբաթվա ընթացքում Ազգային ժողովի երկու երրորդը (385 պատգամավոր) պետք է կողմ քվեարկի դրան։
Վերջին երկու փուլերը պետք է անցնեն Սենատում, բանաձևին պետք է աջակցեն երկու պալատների 925 պատգամավորներից 617-ը։ Այս դեպքում, ըստ օրենքի, նախագահն անմիջապես հրաժարական է տալիս։